Դիպլոմային աշխատանք


«Թղթե թատրոնը»՝ դիպլոմային աշխատանք
Սա իմ դիպլոմային աշխատանքի թեման է: Ինչպե՞ս եմ սկսել աշխատել.

Ծրագրել ենք, կազմել նախագիծ՝

·         Աշխատանքի կազմակերպում:
·         Աշխատանքի ընթացք:
·        Բովանդակություն:
·        Ներածություն:
·        Հեքիաթը որպես հիմնական «շինանյութ» Աշխատանքի կազմակերպում:
·        Հեքիաթի վերափոխումը սցենարի:
·        Դեկորացիաների պատրաստում:
·        Հեքիաթի ընթերցում:
·        Ստեղծագործում, խաղում և զարգանում ենք (այս կետերը փոքրիկների հետ):
·        Նկարահանում:
·        Արդյունք:



Թղթե թատրոն
Այն, ինչին մենք նայում ենք հիացմունքով կամ այն, ինչ մեզ հաճույք է պատճառում, իր ազդեցությունն է թողնում մեր ողջ կյանքի վրա, չնայած մեզ կարող է թվալ, թե հաջորդ օրը մոռացել ենք դրա մասին:
                                                                                      Ջորջ Սանտայանա           
Թղթե թատրոնը ծագել է Անգլիայում 18-19 –րդ դարերում: Անգլիացիներն այն անվանում են «Խաղալիքի թատրոն»՝ “Toy Theatre”, կերպարները նրանք պատրաստում էին ստվարաթղթից: Լոնդոնյան հայտնի  խաղերի արտադրողները որպես արտադրանք ընտրեցին խաղալիքի կամ թղթե թատրոնի տարբերակը: Այդ շրջանում պահանջարկը այնքան մեծ էր, որ նույնիսկ նկարչական ձևավորման համար նրանք դիմում էին Վրաստանի բեմանկարիչներին: Թղթե թատրոնի մեծ սիրահարներ էին նկարիչ Պաբլո Պիկասոն, գրողներ Օսկար Ուայլդը, Ռոբերտ Լուիս  Ստիվենսոնը, մանկագիրներ Հանս Քրիստիան Անդերսենը և Լուիս Քերոլը և թատրոնի ու  կինոյի ռեժիսոր Ինգմար Բերգմանը, որը նաև իր ֆիլմերում անդրադարձ է արել թղթե թատրոնին:


Թղթե թատրոնը, որպես ուսումնական թատրոնի գործունեության ձև, մի հետաքրքրաշարժ դիդակտիկ խաղ է, որը խրախուսում, զարգացնում է գեղարվեստական մտածողությունը, երևակայությունը, ուշադրությունը, հիշողությունը, երևակայական տարածքն ու ժամանակը, կերպարային մտածողությունը, ստեղծագործական համարձակությունը: Շատ ուսանելի և կիրառելի է նաև կրտսեր դպրոցներում՝ որպես ուսումնական պարապմունքի մոդել, որը ունի նաև իր հոգեբանական և թերապևտիկ առավելություններ:Թղթե թատրոնը ինքնադրսևորման և ստեղծագործական մտքի ազատ որոնումները իրականություն դարձնելու լավագույն ձև է, որը անպայման պետք է օգտագործվի հանրակրթութական ծրագրերում և նախագծերում
Թղթե թատրոնը պարզապես խաղ չէ, այլ հրաշալի միջոց է բազմակողմանի զարգացման համար: Այն խրախուսում, զարգացնում է գեղարվեստական մտածողությունը, երևակայությունը, ուշադրությունը, հիշողությունը, սենսորամոտորիկան, խոսքի զարգացումը, ստեղծագործական ունակությունները:
Մենք հաճախ մոռանում ենք ժամանակի փորձն անցած զարգացնող խաղերի մասին՝ առավելություն տալով նորույթ խաղալիքներին: Սակայն նույնիսկ ամենաժամանակակից խաղալիքը չի կարող երեխային պարգևել այն հրաշալի զգացումը, ինչը կարող է տալ թատրոնը իր կերպարներով, որոնք իր ձեռքով են պատրաստվել:
Թղթե թատրոնը պարզապես խաղ չէ, այլ հրաշալի միջոց է բազմակողմանի զարգացման համար: Այն խրախուսում, զարգացնում է գեղարվեստական մտածողությունը, երևակայությունը, ուշադրությունը, հիշողությունը, սենսորամոտորիկան, խոսքի զարգացումը, ստեղծագործական ունակությունները: Մենք հաճախ մոռանում ենք ժամանակի փորձն անցած զարգացնող խաղերի մասին՝ առավելություն տալով նորույթ խաղալիքներին: Սակայն նույնիսկ ամենաժամանակակից խաղալիքը չի կարող երեխային պարգևել այն հրաշալի զգացումը, ինչը կարող է տալ թատրոնը իր կերպարներով, որոնք իր ձեռքով են պատրաստվել:
Ընտրում ենք հեքիաթը կամ պատմությունը՝ հաշվի առնելով երեխայի տարիքային և մտավոր առանձնահատկությունները: Շատ կարևոր է հեքիաթը կարդալ փոքրիկների հետ/համար՝ դանդաղ, նմանակելով հերոսների ձայները, շնչավորել կերպարները: Հաջորդ քայլը կարող է լինել հեքիաթի դիտումը, քննարկել երեխաների հետ կերպարի մասին՝ ինչպիսին է՝ մեծ-փոքր, փափուկ-կոշտ, բարի-չար, տխուր-ուրախ, խորամանկ-միամիտ և այլն: Անպայման պետք է պատասխանել երեխայի հարցերին, միաժամանակ թույլ տալ, որ ինքն էլ արտահայտվի, բարձրաձայն ու անկաշկանդ հայտնի իր կարծիքը: Բոլոր երեխաները, առանց բացառության, սիրում են հեքիաթներ: Չափազանց կարևոր է երեխաների հետ աշխատելիս գտնել նրանց հետ խոսելու ճիշտ լեզուն: Հեքիաթները այդ հաղորդակցության ժամանակ արդյունավետ միջոցներ են: Հեքիաթներով է սկսվում երեխայի ծանոթությունը արտաքին աշխարհի հետ: Ցանկացաշ հեքիաթ պատմություն է մարդկանց փոխհարաբերությունների մասին, մեր կյանքում գործող օրենքների մասին: Հեքիաթների շնորհիվ զարգանում է երեխայի երևակայությունը, և ստեղծագործելու ունակությունը: Հեքիաթների շնորհիվ երեխաները սովորում են, որ աշխարհում կան դժվարություններ, չարություն, բայց այդ ամենի կողքին՝ նաև ուրախություն, բարություն, և, ամենակարևորը՝ բարու հաղթանակ:
Լսելով հեքիաթը՝ երեխան փորձում է իրեն նույնացնել համարձակ, բարի, խելացի հերոսի հետ: Հեքիաթը կարդալիս հարկավոր է հետևել, թե ինչպես է երեխան, լսում, ընկալում:
Երեխան նմանակում է մեշին՝ պատրաստելով խաղալիքը իրեն տրամադրվաշ նյութերից, պարագաներից:
Աշխատանքը կառուցվում է երեխայի ցանկությունների հիման վրա, լրացումներ և փոփոխություններ կատարվելով:
Որպես հիմք ծառայում է երխայի երևակայությունը, որը թույլ է տալիս ոչ միայն բարձրաձայնել մտահղացումը, այլև իր վերաբերմունքը կերպարի նկատմամբ:
Նախադպրոցական տարիքի երեխաների հետ կազմակերպման աշխատանքի մեթոդիկան հիմնվում է դիդակտիկայի ավանդական սկզբունքների վրա՝ պարզից դեպի բարդ, հիմնվելով նախկինում ձևավորված կարողությունների վրա: Սակայն ձեռքի աշխատանքների մեծ մասը երեխան ինքնուրույն անել չի կարող, այդ պատճառով ուսուցման առաջին փուլերում անհրաժեշտություն կլինի, որ մեծը օգնի՝ բացատրի, բացատրություններն էլ ուղեկցվեն ցուցադրումով: Նմուշով աշխատելը օգնում է կատարելագործել աշխատանքային հմտությունները և ձևավորել տեխնիկական կարողությունները: Անիմաստ կլինի երեխային դրդել սեփական մտահղացումով խաղալիք պատրաստել, քանի դեռ նա չունի բավարար ունակություններ: Միայն այն ժամանակ, երբ փոքրիկը կսովորի ծալելու, կտրելու, սոսնձելուն նկարելու ակզբունքները, կսովորի պատրաստել ամենահասարակ խաղալիքներից մեկը:


Ապա երեխայի մոտ աստիճանաբար ցանկություն է առաջանում փոփոխություններ անել խաղալիքի վրա, կամ ավելացնել դեկորներ: Սա ճանապարհ է դեպի ստեղծագործական զարգացում: Ստեղծագորշելու պրոցեսը կարելի է դիտարկել որպես մի գործընթաց, որի ժամանակ նոր տարրերը միանում են անցյալի փորձի հետ՝ ստանալու համար մի նոր, թարմ գաղափար: Ցանկացաշ ստեղծագորշական գաղափար ծնվում է երևակայության մեջ: Արտահայտելով իր ստեղշագորող երևակայությունը՝ երեխան կարող է փոխել, ավելացնել նոր գաղափարներ, հորինել նոր կերպար:





Խաղալիք պատրաստելու աշխատանքը բավականաչափ հետաքրքիր զբաղմունք է: Այն փոքրից պահանջում է ուշադրություն, ունակություն նկարելու կենդանիներին և մարդկանց բնորոշ գծերը, տեսնել իրենց կերպարները: Երեխայի պատրաստած խաղալիքը (մեծի օգնությամբ) բացահայտում է այն ստեղծողի անհատականության ստեղծականությունը, նաև՝ անհատական աշխատանքի արդյունքը: Նման խաղալիքը երեխայի համար յուրահատուկ է, որի միջոցով նա կարող է ավելի վառ արտահայտել հեքիաթների, մուլտֆիլմերի, երգերի, փոքր պատմվածքների ր նույնիսկ իր հորինած սեփական պատմության տարբեր հերոսներին:
Ստեղծագործական գործունեության ընթացքում երեխան տարբեր բացահայտումներ է անում: Ստացված արդյունքը առաջնային և շատ կարևոր ստեղծագործական առաջընթաց է:
Խաղալիք պատրաստելու ընթացքում երեխայի գործունեությունը նպատակաուղղված աշխատանք է, որում հատուկ դեր է խաղում երևակայությունը: Հենց դա է ծնունդ տալիս նոր կերպարների: Ինչպես պնդում է Լ.Ս. Վիգոդսկին՝ «Երևակայության ձգտման մարմնավորումը շարժուն ստեղծագործության սկզբի հիմքն է հանդիսանում»:
Տիկնիկային խաղալիքի պատրաստումը երեխայից պահանջում է ձեռքի հմուտ շարժումներ: Աստիճանաբար երեխան ձեռք է բերում վստահություն և ճշգրտություն, նրա մատները դառնում են հնազանդ և ճկուն: Ձեռքի աշխատանքները նպաստում են սենսորամոտորիկայի զարգացմանը, աչքերի և ձեռքերի աշխատանքի համաձայնեցվածությանը, շարժումների նպատակաուղղվածությանը՝ կատարելագործելով կոորդինացիան:
Տիկնիկային խաղալիքի պատրաստման աշխատանքը մեծ ազդեցություն է ունենում երեխայի մտային զարգացման վրա, այն ակտիվացնում է հոգեբանական գործոնները, զարգացնում մտահորիզոնը: Խաղալիք պատրաստելով՝ երեխան ստեղծում է ոչ միայն հերոսի կերպարը, այլ նաև՝ նրա բնավորությունը: Աշխատանքը ուղեկցվում է երեխայի հետ զրույցով, նրա անձնական դատողություններով: Երեխան նկարագրում է հերոսի արտաքինը, բնավորությունը՝ օգտագործելով կերպարային համեմատություններ, որը նպաստում է խոսքի զարգացմանը: Խղի ընթացքում զարգանում է բեմական խոսքը, ինտոնացիան, նպաստում է բնավորության դաստիարակությանը:
Խաղալիքի պատրաստումը այնքան էլ հեշտ չէ: Այն պահանջում է կամքի ուժ, գործունեությունը պլանավորելու կարողություն: Երեխայի և մեծի համատեղ ստեղծագործական աշխատանքը դրդում է երկխոսության, բացահայտում է երեխայի ունակությունները և կարողությունները:
Թղթե թատրոնի օգնությամբ կարելի է ստանալ շատ ծանոթ ստեղծագործությունների այլընտրանքային բեմադրություններ:
Աշխատանքը սկսելուց առաջ դիզայներ-նկարիչ տիկին Թամարի խորհրդով համացանցից ընտրեցինք հեքիաթի կերպարները, քննարկեցինք , որոշեցինք մեր անելիքը: Կարդացինք բոլորիս ծանոթ հեքիաթը, որոշեցինք վերափոխել ավարտը: Ասեմ՝ ինչու: Ես ունեմ երկու փոքրիկ՝ մանկապարտեզային տարիքի տղա և աղջիկ: Տանը նրանց մոտ անդրադարձա հեքիաթին և երեխաներիցս հարցրի նրանց կարծիքը: Երկուսն էլ ուզում էին, որ հեքիաթի հերոսին՝ տվյալ դեպքում Գնդիկ-բոքոնիկին, ընկերացնել մյուս հերոսների հետ, այսինքն, ավարտը լիներ բարի և ուրախ: Ինձ դուր եկան իմ երեխաների կարծիքները, ու…..այդպես էլ արեցինք:
Հաջորդ քայլը նյութեր գնելն էր՝ ստվարաթղթեր, ներկեր, գունավոր թղթեր, սոսինձ, կպչուն ժապավեն: Սկսեցինք աշխատել: Պրոյեկտորի օգնությամբ ուրվագծեցինք կերպարները, դեկորները, որպեսզի կտրտենք, ներկենք, սոսնձենք: Աշխատանքային այս փուլում կներգրավենք մանկապարտեզայի խմբերի սաներին:

                                       


                Ինչպե՞ս սկսել
Աշխատանքի կազմակերպում
Մեծերի օգնությամբ պատրաստելով թղթե թատրոնի դեկորները, կերպարները՝ երեխան ամենապարզ պատկեր ստանալուց աստիճանաբար անցնում է բավականին բարդ կերպարների: Դրա հետ մեկտեղ նա բացահայտումներ է անում, փորձելով մարմնավորել իր մտահղացումը, կատարելագործելով այդ առարկան, խաղալիքը, և պատրաստման եղանակը: Հիմնական թատերական խաղալիք պատրաստելու աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ.
·       Սկզբնական փուլ (ուսուցողական) 
·       Միջանկյալ փուլ
·       Վերջնական էտապ (ստեղծագործական)
Ստեղծագործում, խաղում և զարգացնում ենք

Կերպարների ստեղծման ընթացքում ներկայացնում էինք մեր պատկերացումները, նկարիչ-դիզայներ տ. Թամարի օգնությամբ նկարեցինք, կտրտեցինք ու ներկեցինք բոլոր կերպարները: Աշխատանքի ողջ ընթացքում քննարկում էինք իրար հետ ու հմտություններ փոխանակում:
                                                           
 Այսպես սկսեցինք աշխատել: Հեքիաթը վերածեցինք սցենարի.   
Գործող  անձիք
Գնդիկ բոքոնիկ
Նապաստակ
Գայլ
Արջ
Աղվես
Առաջին տեսարան: Երաժշտություն: Լսվում է հեղինակի խոսքը.
-Լինում են չեն լինում մի տատիկ ու պապիկ են լինում: Մի օր պապիկի սիրտը գնդիկ բոքոնիկ է ուզում, և նա խնդրում է պառավին պատրաստել քաղցր-մաղցր մի բոքոնիկ:
Եվ քանի որ ալյուր չունեին, պառավը փնթփնթալով վերցնում է տաշտակը, քերում քերքրում է և այդ մի բուռ ալյուրից պատրաստում է գնդիկ բոքոնիկ:
Տատիկը խմորի այդ գնդիկը դնում է պատուհանի գոգին, որպեսզի հասունանա: Իսկ թե ինչ է լինում հետո, կտեսնեք հիմա:
Երաժշտություն: Վարագույր: Անտառային տնակ, տնակի լուսամուտի գոգին՝ մի գնդիկ: Հանկարծ գնդիկը թարթում է աչքերը, նայում է շուրջը, վերցնում է ակնոցը, դնում աչքերին, ապա գլխարկը դնում է գլխին, վերցնում է հեռախոսը և լուսամուտից ցած թռչում: Երգելով վազում է խոտերի վրայով:
Լյա, լյա, լյա…………..
Հանկարծ ինչ-որ տեղից նրա դիմաց դուրս է գալիս շլդիկը: Մոտենում է, հոտոտում բոքոնիկին և ասում.
- Ո՞վ ես դու: Այնքան անուշ ես բուրում, որ ուզում եմ քեզ ուտել:
Բոքոնիկը պատասխանում է.
-Սպասիր, դեռ մի կեր ինձ, ես քեզ երգ կերգեմ:
Գնդիկ-բոքոնիկն եմ,
Տաշտակի պոկված եմ, 
Կողքերից քերված եմ,
Ալյուրից հունցված եմ,
Ես պապիկից փախա,
Ես տատիկից փախա,
Քեզնից փախչելն ինչ է որ……
Գլորվում է գնդիկ-բոքոնիկը, գլորվում, մեկ էլ դեմն է դուրս գալիս գայլը:
-Մի´ կեր ինձ, գորշ գայլուկ, ես քեզ համար մի երգ կերգեմ.
Գնդիկ-բոքոնիկն եմ,
Տաշտակից պոկված եմ,
Կողքերից քերված եմ,
Ալյուրից հունցված եմ,
Ես պապիկից փախա,
Ես տատիկից փախա,
Նապաստակից փախել եմ,
Քեզնից փախչելն ի՞նչ է որ……
Գլորվում է գնդիկ-բոքոնիկը, գլորվում, մեկ էլ դիմացը դուրս է գալիս արջը:
-Մի´ կեր ինձ, ծուռթաթ արջ, ես քեզ համար մի երգ կերգեմ.
Տաշտակի պոկված եմ,
Կողքերից քերված եմ,
Ալյուրից հունցված եմ,
Ես պապիկից փախա,
Ես տատիկից փախա,
Նապաստակից փախել եմ,
Գորշ գայլուկից փախել եմ,
Քեզնից փախչելն ի՞նչ է որ……
Ու գնում է իր ճամփան գնդիկ-բոքոնիկը, կորչում արջի աչքից:
Գլորվում է գնդիկ-բոքոնիկը, գլորվում, մեկ էլ դեմն է դուրս գալիս աղվեսը:
-Բարև, գնդի´կ-բոքոնիկ, էս ի˜նչ լավիկն ես: Ինչ լավ ես բուրում: Դու, երևի լավ ես երգում: Մի երգ երգիր ինձ համար:
Երգում է…….
Աղվես----Դու լավ ես երգում, ափսոս, որ ես պառավել եմ, լավ չեմ լսում: Եկ նստիր քթիս, հետո երգիր, որպեսզի քեզ լսեմ:
Բոքոնիկը թռավ նստեց աղվեսի քթին, նորից սկսեց երգել: Այդ պահին անտառից դուրս եկան նապաստակը, գայլն ու արջը, մոտեցան նրանց:
 Արջ—Սպասիր, աղվես, մի կեր բոքոնիկին: Եկեք հարցնենք երեխաներին, ուտե՞նք, թե՞ ոչ……
-Երեխաներ, ասեք՝ այո, թե ոչ:
Ո´չ, ո´չ, ո´չ…
Դե, ուրեմն եկեք չուտենք, այլ միասին երգենք, պարենք, ուրախանանք: Երաժշտություն, երգ, վարագույր:


                                                 








Комментариев нет:

Отправить комментарий